
Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Կազանում երկրպագուներից մեկին ինքնագիր է տվել՝ ստորագրելով նրա անձնագրում:
Այս մասին հայտնում է «БИЗНЕС Online»-ը:
Պորտուգալիայի հավաքականը, որն այս օրերին Ռուսաստանում նախապատրաստվում է Կոնֆեդերացիաների Գավաթի խաղարկությանը, երեկ երկրորդ մարզումն անցկացրել է «Ռուբինի» մարզաբազայում: Հյուրանոցի մոտ երկրպագուներին ինքնագրեր բաժանող ֆուտբոլիստին երկրպագուն ուրիշ ոչինչ չի ունեցել տալու, բացի՝ անձնագրից:
Հիշեցնենք՝ հունիսի 18-ին պորտուգալացիները «Կազան Արենայում» կմրցեն Մեքսիկայի հավաքականի հետ՝ Կոնֆեդերացիաների Գավաթ-2017-ի խմբային փուլի շրջանակում:
armsport.am