Marketium.ru-ն գրում է, որ կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրին բնորոշ են որոշակի հատկություններ։ Ներկայացվող 4 կետերը կօգնեն ճանաչել նրանցից յուրաքանչյուրին։
Խոյ
- Սիրում են շատ գումար ունենալ։
- Տանել չեն կարողանում դանդաղաշարժ մարդկանց, ովքեր ժամանակը հիմարությունների վրա են ծախսում այն դեպքում, երբ շատ ավելի կարևոր բաներ կան։ Նրանց ափերից հանում են մարդիկ, ովքեր խանգարում են իրենց։
- Բնավորությամբ խոլերիկ են։
- Երջանիկ թիվը՝ 3։
Ցուլ
- Սիրում են, երբ ծանոթներից ավելի հաջողակ են, ավելի խելացի, ավելի հարուստ, ավելի գեղեցիկ։ Այս դեպքում Ցուլից ավելի երջանիկ մարդու չեք կարող գտնել։
- Տանել չեն կարողանում աննրբանկատությունը։
- Բնավորությամբ ֆլեգմատիկ են։
- Երջանիկ թիվը՝ 6։
Երկվորյակներ
- Սիրում են, երբ օրը նման չէ նախորդներին։ Փոփոխություններ. Ահա թե ինչ են ամենաշատը սիրում Երկվորյակները։
- Տանել չեն կարողանում, երբ խախտում են իրենց անձնական տարածքը։ Հումորի բացակայությունը ևս հանում է նրանց հունից։
- Բնավորությամբ սանգվինիկ են։
- Երջանիկ թիվը՝ 4։
Խեցգետին
- Սիրում են, երբ բոլորը տանն են ու երջանիկ։ Երջանիկ են, երբ հարազատներն ու ընտանիքի անդամները ուրախ են ու բավարարված։
- Տանել չեն կարողանում ցուցադրական շքեղությունը, կոպիտ մարդկանց։
- Բնավորությամբ մելանխոլիկ են։
- Երջանիկ թվերը՝ 2, 22, 222 և այլն։
Առյուծ
- Սիրում են կարգավիճակ։ Որքան այն բարձր է, այնքան երջանիկ է Առյուծը։ Իսկապես մտահոգվում են, երբ շրջապատում որևէ մեկն ավելի ուժեղ է, խելացի ու հարուստ։
- Տանել չեն կարողանում, երբ ցույց են տալիս իրենց սխալները։ Չեն սիրում նաև բամբասանք։
- Բնավորությամբ խոլերիկ են։
- Երջանիկ թիվը՝ 1։
Կույս
- Սիրում են, երբ հասկանում են իրենց։ Ամենապարզ նշանն են, և բավական դժվար են համախոհներ գտնում։
- Տանել չեն կարողսնում կամակոր և մեծամիտ մարդկանց։ Անտարբերությունն այն հատկություններից է, որի հետ Կույսերը չեն կարողանում հաշտվել։
- Բնավորությամբ ֆլեգմատիկ են։
- Երջանիկ թիվը՝ 4։
Կշեռք
- Սիրում են էսթետիկ հաճույք ստանալ։ Պաշտում են, երբ իրենց շուրջ ամեն ինչ գեղեցիկ է։
- Ատում են, երբ իրենց փորձում են օգտագործել հանուն որևէ բանի։ Տանել չեն կարողանում անտարբերությունը։
- Բնավորությամբ սանգվինիկ են։
- Երջանիկ թիվը՝ 6։
Կարիճ
- Սիրում են մրցակցել։ Իրական հաճույք են ստանում, երբ հանդիպում են մարդու, ում հետ կարելի է մրցել և, իհարկե, հաջողության հասնել։
- Ատում են երկերեսանիությունը։
- Բնավորությամբ մելանխոլիկ են։
- Երջանիկ թիվը՝ 3։
Աղեղնավոր
- Սիրում են արկածներ։
- Տանել չեն կարողանում անազնիվ մարդկանց։
- Բնավորությամբ խոլերիկ են։
- Երջանիկ թիվը՝ 5։
Այծեղջյուր
- Սիրում են, երբ կարողանում են կյանքի իդեալական ծրագիր մշակել, որը կարելի է դանդաղ իրագործել։
- Տանել չեն կարողանում բացասական մարդկանց, ովքեր միշտ դժգոհ են։ Չեն սիրում նաև նախաձեռնողականություն չցուցաբերող մարդկանց, ովքեր չեն ցանկանում ավելի լավը լինել։
- Բնավորությամբ ֆլեգմատիկ են։
- Երջանիկ թիվը՝ 7։
Ջրհոս
- Սիրում են պարզապես ապրել։ Միշտ երջանիկ են, քանի որ նրանց երջանկության համար ոչինչ հարկավոր չէ։
- Տանել չեն կարողանում համառ, անհանդուրժող մարդկանց, ովքեր նախնադարին բնորոշ հատկություններ ունեն։ Չեն սիրում նաև, երբ իրենց ստիպում են որևէ բան անել։
- Բնավորությամբ սանգվինիկ են։
- Երջանիկ թիվը՝ 8։
Ձկներ
- Սիրում են զգալ սեփական պիտանիությունը։ Նրանց երկրորդ շնչառությունը բացվում է այն ժամանակ, երբ հայտնվում է մեկը կամ ինչ-որ բան, որն իր ուշադրության և մասնակցության կարիքն ունի։
- Տանել չեն կարողանում ավելորդ սպասումներ։ Ատում են, երբ մարդիկ չեն կատարում սեփական խոստումները։
- Բնավորությամբ մելանխոլիկ են։
- Երջանիկ թիվը՝ 9։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը