Մովսիսյան. Ռուսաստանում ինքս եմ բախվել ռասիզմի, սակայն նման բան կա ամեն տեղ
Advertisement 1000 x 90

Մովսիսյան. Ռուսաստանում ինքս եմ բախվել ռասիզմի, սակայն նման բան կա ամեն տեղ

Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով հանդես է գալիս ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքում», խոսել է Ռուսաստանում 2018-ին կայանալիք աշխարհի առաջնության մասին:

«Կարող եմ երաշխավորել, որ դա կլինի ամենաանվտանգ աշխարհի առաջնություններից մեկը, որին կարելի է ներկա լինել: Ռուսները բարեհամբույր մարդիկ են, և նրանք կհոգան, որ ամեն ինչ կարգին լինի: Դա կլինի ամենահյուրընկալ աշխարհի առաջնություններից:

Երբ քայլում եք փողոցում, ապա կարող եք հանդիպել ռասիզմի, դա փաստ է: Սակայն արդարացի չէ ասել. «այստեղ շատ է ռասիզմը»: Ռասիզմն ամեն տեղ է, դա աշխարհի մասն է: Այն կա նաև Ռուսաստանում, ինքս եմ բախվել նման խնդրի: Սակայն նույն բանը կտեսնենք ամեն տեղ:

Չեմ կարող սպասել աշխարհի առաջնության մեկնարկին, որպեսզի մարդիկ տեսնեն ռուսների գեղեցկությունը և հյուրասիրությունը»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է «Los Angeles Times»-ը:

armsport.am