
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Մանուկյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար՝ Լևոն Յոլյանի փոխարեն:
Սերգո Կարապետյանի փոխարեն Գյուղատնտեսության նախարար է նշանակվել Իգնատի Առաքելյանը, իսկ ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի փոխարեն նշանակվել է Վահան Մարտիրոսյանը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Դավիթ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար. անփոփոխ է մնացել:
Վարդան Արամյանն ազատվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից՝ Գագիկ Խաչատրյանի փոխարեն նշանակվելով ՀՀ ֆինանսների նախարար:
Իսկ Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար: