Հայաստանի Հանրապետության օրհներգի շուրջ ծավալված վերջին օրերի խոսակցությունները շարունակում են թեժանալ: Life.panorama.am-ը լսել է ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Շուշան Պետրոսյանի կարծիքը:
– Վերջին օրերին բավականին շատ է քննարկվում մեր օրհներգը փոխելու հարցը: Ոմանք նշում են, որ «Մեր հայրենիք» երգը սխալ երաժշտական կառուցվածք ունի, մյուսներն էլ հակադարձում՝ պնդելով, որ մենք հենց այս օրհներգով ենք հաղթանակներ ունեցել: Հետաքրքիր է` ինչ կարծիք ունեք այս թեմայի շուրջ:
– Անշուշտ այսօրվա օրհներգը խորհուրդ ունի այնքանով, որ մեր անկախության ձեռքբերման ճանապարհի ուղեկիցն էր։ Բայց մենք արդեն 25 տարեկան ենք, հետևաբար ինչ-որ որոշումներ, փոփոխություններ կայացնելիս լուծումները ծանրակշիռ պետք է լինեն։
– Շառլ Ազնավուրի հայտարարությունը, ըստ որի ցանկանում է, որ «Քեզ համարՀայաստան» երգը դառնա ՀՀ օրգներգը, կրկին նոր ալիք բարձրացրեց: Արդյոք կո՞ղմ եք այս կարծիքին:
– Չի կարող «Քեզ համար Հայաստան» երգը լինել ՀՀ հիմնը, չի կարող ի հիշատակ ողբերգության գրված երգը մեր փորձություններ անցած, դեռևս պատերազմող հայրենիքի օրհներգը լինել։ Եթե պետք է փոխենք, ապա մեզ ոգեղեն, հզոր հիմն է պետք, մեզ շեփոր ու թմբուկ է պետք։
– Ձեր տեսադաշտում կա՞ որւևէ երգ, որը, ըստ Ձեզ, կարող է դառնալ ՀՀ նոր օրհներգ:
– Առայժմ՝ ոչ: