«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին երկու փուլերի վիճակահանությունը:
«Ի տարբերություն մյուս թիմերի, այս մրցակցին մենք ճանաչում ենք: Մնացածը ցույց կտան առաջիկա խաղերը: Գիտենք, թե «Սանտա-Կոլոման» ինչ թիմ է, ինչ է անում խաղադաշտում`թե ֆուտբոլային, թե հակաֆուտբոլային տեսանկյունից: Նախորդ դիմակայությունից արդեն մեկ տարի է անցել` միգուցե շատ բան է փոխվել: Ամեն դեպքում, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաղթահարենք առաջին փուլի արգելքը: Կարծում եմ, լավ է, որ առաջին հանդիպումը կանցկացնենք սեփական հարկի տակ: ԲԱՏԷ-ի մասին կսկսենք մտածել միայն «Սանտա-Կոլոմայից» հետո: Ամեն դեպքում, այստեղ պատրաստվում եմ դիտել ԲԱՏԷ-ի մասնակցությամբ հանդիպում: Կկարողանանք կարծիք կազմել նաև այս թիմի մասին: Սակայն, մենք կենտրոնանում ենք «Սանտա-Կոլոմայի» հետ դիմակայության վրա»,- Խաշմանյանի խոսքերը մեջբերում է ակումբի լրատվական բաժինը:
Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլում, ինչպես և նախորդ տարի, «Ալաշկերտը» կհանդիպի Անդորրայի չեմպիոն «Սանտա-Կոլոմային», իսկ անդորրացիների արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» կխաղա Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ: