Կիտրոնի հյութի կողմնակի ազդեցությունները, որոնց մասին քչերը գիտեն
Advertisement 1000 x 90

Կիտրոնի հյութի կողմնակի ազդեցությունները, որոնց մասին քչերը գիտեն

 

Գիտե՞ք, որ կիտրոնի հյութը ևս կարող է կողմնակի ազդեցություն ունենալ։ Fithacker.ru-ն գրում է, որ կիտրոնն առհասարակ անվտանգ է և կարող է օգտագործվել տարբեր նպատակներով։ Շատերն առավոտյան կիտրոնով ջուր են խմում, բայց դրական ազդեցությունից բացի՝ կիտրոնը կարող է նաև կողմնակի ազդեցություն ունենալ։ Ահա մի քանի գործոն, որոնք հարկավոր է հաշվի առնել կիտրոնի հյութ օգտագործելուց առաջ։

Չոր մաշկի դեպքում

Եթե մաշկը չոր է կամ նորմալ, կիտրոնի հյութը կարող է հանգեցնել մաշկի չորության և թեփոտման։

Բշտիկների դեպքում

Կիտրոնի հյութը թթու է պարունակում, ինչը կարող է հանգեցնել մաշկի ծակծկոցի, հնարավոր է՝ նաև արյունահոսության։

Մուգ մաշկի դեպքում

Նրանց, ովքեր մուգ մաշկ ունեն, խորհուրդ է տրվում խուսափել կիտրոնի հյութի օգտագործումից՝ որպես ակնեի բուժման միջոց, քանի որ դա կարող է մաշկի վրա մուգ կետերի առաջացման հանգեցել։

Կիտրոնի հյութի այլ կողմնակի ազդեցություններ

Ատամների էրոզիա

Չափից շատ թթու մթերքի կամ ըմպելիքների մեծ քանակով օգտագործումը կարող է հանգեցնել ատամի էմալի վնասման, ատամները դարձնել ավելի զգայուն, հատկապես՝ սառը և տաք մթերքի նկատմամբ։ Ատամները պաշտպանելու նկատակով կիտրոնի հյութը խմեք ձողիկի միջոցով։

Այրոց

Մեծ քանակով կիտրոնի օգտագործումը կարող է հանգեցնել այրոցի։ Թթու մթերքի օգտագործումը կրճատելու դեպքում կարող եք թեթևացնել այրոցը։

Խոցեր

Յուղոտ, թթու մթերքի օգտագործման հետևանքով կարող է առաջանալ այրոց, սրտխառնոց, փսխում։ Եթե խոց ունեք, թթվի մեծ պարունակությունը կարող է որովայնի լորձաթաղանթի գրգռում առաջացնել և խանգարել խոցի ապաքինմանը։

Որովայնի բորբոքում

Չափազանց շատ կիտրոնի հյութի օգտագործումը կարող է խանգարել որովայնի աշխատանքը։ Թթվայնության բարձրացումը երբեմն օգտակար է սննդի մշակման համար, բայց չափազանց մեծ քանակը կարող է վնասել լորձաթաղանթը և հանգեցնել որովայնի ցավերի, այրոցի։

Հաճախակի միզարձակում և ջրազրկում

Կիտրոնի հյութը հազվադեպ կարող է միզամուղ ազդեցություն ունենալ։ Կիտրոնը մեծ քանակով վիտամին C է պարունակում և թթու, որը մեծացնում է մեզի արտադրությունը՝ դրանով օրգանիզմին օգնելով ազատվել ավելորդ հեղուկից և նատրիումից։

Խնդիրներ երիկամների և լեղապարկի հետ

Կիտրոնը նյութեր է պարունակում, որոնք օրգանիզմում մեծ քանակով կուտակվելու դեպքում կարող են կոշտանալ և առողջության հետ կապված խնդիրներ առաջացնել։ Դա է պատճառը, որ այս օրգանների հետ կապված խնդիր ունեցող անձանց խորհուրդ չի տրվում կիտրոնի հյութ օգտագործել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը