Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է, թե ինչպես են իրեն վերաբերվում Իսպանիայում:
Այդ մասին «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը հեռախոսազրույցի ժամանակ ասել է «արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին:
«Իսպանիայում ինձ հետ վարվում են կարծես հանցագործ եմ` սկսված ԶԼՄ-ներից»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է «COPE»-ն:
Հիշեցնենք, որ պորտուգալացին մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ:
armsport.am