Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը շարունակում է վերականգնվել վնասվածքից հետո:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտնել է Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը.
«Եթե Միհրան Հարությունյանը լիարժեք վերականգնվի, կմասնակցի մրցումների, որոնք էլ ցույց կտան մարզիկի հնարավորություններն ու կարգավիճակը:
Միհրանը բարձրակարգ ըմբիշ է: Նա հավաքականի լիարժեք անդամ է: Բայց հիմա վնասվածքները նրան խանգարում են գոտեմարտել: Ամեն մարզիկ ինքն է որոշում` կարող է շարունակել կարիերան, թե ոչ»,- Լևոն Ջուլֆալակյանի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նշենք՝ Միհրան Հարությունյանը վերականգնվում է ուսի վնասվածքից հետո:
armsport.am