
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Տարոն Ոսկանյանն ու Դավիթ Մանոյանը տեղափոխվել են Կիպրոսի «Նեա Սալամինա» ակումբը:
Այս մասին հայտնում է կիպրոսյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Հայ ֆուտբոլիստները «1+1» ձևաչափով պայմանագրեր են կնքել Ֆամագուստա քաղաքը ներկայացնող ակումբի հետ:
Նշենք՝ ավարտված մրցաշրջանում թիմը Կիպրոսի առաջնության մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցրլել:
2016/17 մրցաշրջանում, հիշեցնենք, Հայաստանի հավաքականի այս երկու ֆուտբոլիստները հանդես էին գալիս կիպրոսյան «Կարմիոտիսա» ակումբում, որն ավարտված մրցաշրջանի արդյունքներով դուրս մնաց բարձրագույն խմբի առաջնությունից:
armsport.am