Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Սպիտակ տանը ընդունել է Պանամայի նախագահ Խուան Կառլոս Վարելային:
Ըստ The Daily Mail-ի՝ պաշտոնական այցին Պանամայի նախագահին ուղեկցել է իր կինը՝ Լորենա Կաստիլան, և հետևաբար, ընդունող կողմից՝ Մելանյա Թրամփը: Հանդիպումը դարձել է 47-ամյա տիկին Թրամփի ոճային հաղթանակներից մեկը: Հատուկ այս առիթի համար նախկին մոդելն ընտրել էր բարեկազմությունն ու սլացիկ մարմինն ընդգծող կապույտ զգեստ, համադրելով այդ ամենը ծաղկային նախշերով էլեգանտ բարձրակրունկների հետ: Պարբերականը նկատում է, որ տիկին Թրամփը ակնհայտորեն եղել է բոլորի ուշադրության կենտրոնում, իսկ Պանամայի առաջին տիկինը ներկայացել է վառ կանաչ հանդերձով: