Ես իսկապես հրաշք եմ համարում սա… Վարդուհի Գրիգորյանը` գլխուղեղի կաթվածից ամիսներ անց. asekose.am
Advertisement 1000 x 90

Ես իսկապես հրաշք եմ համարում սա… Վարդուհի Գրիգորյանը` գլխուղեղի կաթվածից ամիսներ անց. asekose.am

«Փառք աստծո, Վարդուհին հիմա շատ լավ վիճակում է գտնվում: Մոտ 2-3 շաբաթ առաջ նրան տարել էինք բժշկի, ով նրան հետազոտելուց հետո ասաց, որ ամեն ինչ լավ է, ուղղակի պետք են մերսման աշխատանքներ»,-այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդական երգիչ» նախագծից հայտնի Վարդուհի Գրիգորյանի ամուսինը` Գագիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Վարդուհին գլխուղեղի կաթված էր տարել և տեղափոխվել հիվանդանոց: Թեև սկզբում երգչուհին տեղաշարժվելու և խոսելու հետ կապված խնդիրներ ուներ,  սակայն ամուսնու խոսքով` այդ խնդիրներն այլևս անցյալում են:

«Միայն աջ ձեռքն է դժվարությամբ շարժում, քանի որ ամբողջությամբ աջ կողմը թուլացել էր: Ճիշտ է՝ մատների արանքում թուլություն կա, սակայն ձեռքը կարողանում է շարժել, իսկ մերսումների շնորհիվ որոշ ժամանակ անց կկարողանա ձախ ձեռքի նման շարժել:Կարևորն այն է, որ նյարդերը, ջիղերը լավ վիճակում են գտնվում: Բայց նա հիմա լինքնուրույն քայլում է, խոսքն էլ  ամբողջությամբ վերականգնվել է, երգում է, անգամ 2 օր առաջ հարսանիքի էինք մասնակցում, որի ժամանակ Վարդուհին երգեց»,- մեզ հետ զրույցում նշեց երգչուհու ամուսինը:

Վերջինս փաստեց, որ կինը կարողացել է շատ կարճ ժամանակում վերականգնվել` չնայած նրան, որ սկզբում բավական վատ վիճակում էր գտնվում:

«Սկզբում բժիշկներն այլ բան էին մտածում, սակայն կարճ ժամանակում ամեն ինչ կարգավորվեց, կնոջս առողջությունը վերականգնվեց, շատ լավ առաջընթաց կա, իսկ ձեռքի թուլությունը շատ կարճ ժամանակում կանցի, ու նա կդառնա նույն Վարդուհին, որը կար մինչև այդ դեպքը: Երբ Վարդուհուն հիվանդանոց էինք տեղափոխել, նա, իրոք, շատ վատ վիճակում էր, բժիշկները ոչինչ չէին կարողանում ասել: Հիվանդության 6 ամիսը սուր վիճակ է կոչվում, մարդը 2 տարվա մեջ սկսում է քայլել, բայց Վարդուհին մոտ 4 ամիս անց արդեն լավ խոսում է, կարողանում է լավ քայլել:Ես իսկապես հրաշք եմ համարում սա, հրաշք, որը տեղի ունեցավ բժիշկների միջամտությամբ: Բժիշկները մինչև հիմա զարմացած են, թե ինչպես կարող էր նման բան պատահել, ինչից կարող էր նման բան լինել կնոջս հետ,մանավանդ որ բոլորն էլ գիտեն,թե նա ինչքան ակտիվ մարդ է իր տեսակով»,- պատմեց մեր զրուցակիցը:

Ամբողջությամբ՝ asekose.am



Նման նյութեր