Նյու Յորքում Մադամ Տյուսոյի թանգարանի աշխատակիցը ձերբակալվել է մոմե արձանների հետ սեքսով զբաղվելու համար, որոնց թվում էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի արձանը:
Ձերբակալվածը թանգարանի հավաքարար 57-ամյա Ռոբերտ Մերֆին է: Նա անցած տարվա հունիսին 17 մոմե արձանների հետ սեքսով էր զբաղվել:
Թանգարանի մյուս աշխատակիցները նկատել էին, որ մոմե մի քանի արձաններ վնասվել են վերջին ամիսների ընթացքում: Անվտանգության տեսախցիկների տեսագրությունը ստուգելուց հետո ամեն ինչ պարզ դարձավ: Ըստ Նյու Յորքի ոստիկանության խոսնակ լեյտենանտ Դեjվիդ Ռոբինսոնի` մեղադրվողը սեքսով է զբաղվել Ռոնալդ Ռեյգանի, Գանդիի, Ալբերտ Էյնշտեյնի, Կինգ Կոնգի մոմե արձանները:
«Նախքան սեքսով կզբաղվեր, տղամարդը նախ դրանց վրա անցքեր է փորել: Սա իհարկե ամենատարօրինակ և անհանգստացնող հանցանքն է, որ երբևէ տեսել եմ», -ասել է լեյտենանտ Ռոբինսոնը լրագրողների հետ զրույցում:
Օբամաների մոմե արձանները:
Պարոն Մերֆիին մի քանի մեղադրանք է առաջադրվել: Նա մեղադրվում է խուլիգանություն, խարդախություն կատարելու և սխալ վարք դրևորելու մեջ: Նրան սպառնում է 54 տարվա ազատազրկում:
57-ամյա տղամարդը հոգեբանական խնդիրներ ունի և մի քանի անգամ հասցրել է հայտնվել հոգեբուժարաններում:Ռոբերտ Մերֆիի փաստաբանի խոսքով, նա տառապում է փսիխոզով: Տարօրինակ արարքները կատարել է, երբ իրականությունից կտրված է եղել:
Նրա նկատմամբ նշանակվել է հոգեբուժանական ստուգում՝ պարզելու, թե մեղադրյալը հոգեկան խնդիրներ ունի՞, թե ոչ: