Վլադիմիր Սպիվակովի դուստրն ամուսնացել է. wnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վլադիմիր Սպիվակովի դուստրն ամուսնացել է. wnews.am

Օրերս Մոսկվայում տեղի է ունեցել Վլադիմիչ Սպիվակովի և Սաթի Սպիվակովայի դստեր հարսանիքը։

Տատյանա Սպիվակովան և Թոմաս Մատալուն ծանոթացել են  2015 թ. հուլիսին քասթինգի ժամանակ՝ 2016թ. փետրվարին, իսկ նրանց պսակադրությունը՝ մեկ տարի անց։

Հարսանիքը փակ էր, և մամուլի ներկայացուցիչներ  հրավիրված չէին։ Հարսնացուի կողմից հրավիրված էր 18  անձ. միայն մտերիմ ընկերներն ու բարեկամները, իսկ փեսացուի կողմից՝ ծնողներն ու կնքահայրը։ Պսակադրությունից հետո հարսանեկան խնջույքը տեղի է ունեցել Մոսկվայի «Տուրանդոտ» ռեստորանի ոսկյա սրահում։

Պսակադրությանը Տատյանան  Elie Saab-ի զգեստով էր, իսկ խնջույքին նա ընտրել էր  Vera Wang-ի զգեստը մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի կերպարում։

Հարսանիքի կազմակերպչական հարցերով զբաղվել էր Սաթի Սպիվակովան և Միխայիլ Դրույանը։

Նշենք, որ Տատյանա Սպիվակովան ավարտել է Ֆրանսիայի հեղինակավոր Cours Florent թատերական դպրոցը, որից հետո Փարիզի դրամատիկական արվեստի կոնսերվատորիան։

Հարցազրույցներից մեկում Սաթի Սպիվակովան նշել է, որ դուստրը դերասանական գեներն իրենից է ժառանգել։

wnews.am