
Գալեի մրցաշարի 1-ին շրջանում Ռոջեր Ֆեդերերը 6:3, 6:1 հաշվով հաղթել է Յուիտի Սագիտային:
Շվեյցարացի անվանի թենիսիստը տարել է պրոֆեսիոնալ կարիերայի 1100-րդ հաղթանակը:
Հաղթանակների ռեկորդը պատկանում է Ջիմի Կոնորսին, ով կարիերայում ունի 1256 հաղթանակ:
Նշենք նաև, որ լեգենդար Անդրե Աղասին իր կարիերայում տարել է 870 հաղթանակ, իսկ Ռաֆայել Նադալը՝ 849:
Մրցաշարի 2-րդ շրջանում Ֆեդերերի մրցակիցը Միշա Զվերևն է:
armsport.am