Մոուրինյուն դեմ է Ռոնալդուին ձեռք բերելուն
Advertisement 1000 x 90

Մոուրինյուն դեմ է Ռոնալդուին ձեռք բերելուն

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին առնչվող տրանսֆերային ասեկոսեները չեն նվազում:

Բրիտանական պարբերականները պնդում են, որ պորտուգալացին մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալուն:

«Marca»-ն հայտնում է, որ մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դեմ է Ռոնալդուն ձեռք բերելուն:

Հիշեցնենք, որ Ոսկե գնդակի քառակի դափնեկիրը մեղադրվում է 14.7 միլիոն եվրոյի չափով հարկերից խուսափելու համար. «արքայական» ակումբը չի սատարում իր ֆուտբոլիստին:

Ռոնալդուն 2003-ից 2009 թվականներին հանդես է եկել ՄՅՈւ-ում:

armsport.am