Ամերիկացի թոփ մոդել Բելլա Հադիդն իր քրոջը՝ Ջիջիին, կփոխարինի Max Mara մակնիշի գովազդային արշավի նկարահանումներում: Այդ մասին հայտնել է Fashionista-ն: Աղջիկը ֆիրմային աքսեսուարների շարք է ներկայացնելու:
Ջիջի Հադիդը մի քանի տարի համագործակցում էր այս բրենդի հետ և ներկայացնում հագուստի հավաքածուներ:
Ընդհանրապես քույրերը բավականին հաճախ են այսօրինակ պարտավորագրեր կնքում, երկուսն էլ մասնակցել են Victoria՚s Secret-ի ցուցադրություններին, աշխատել են մարզական բրենդների հետ՝ Բելան՝ Nike-ի, իսկ Ջիջին՝ Reebok-ի հետ, և համագործակցել կոսմետիկական այնպիսի մակնիշների հետ, ինչպիսիք են՝ Dior-ը և Maybelline-ը: