Գիտնական Ալբերտ Էյնշտեյնի նամակները՝ բանաձևերով, Աստծու և քաղաքականության վերաբերյալ դատողություններով Իսրայելում աճուրդով վաճառվել են գրեթե 210 հազար դոլարով՝ բազմակի գերազանցելով սպասումները:
Վեց յուրօրինակ մեքենագիր ուղեձները՝ մեծ գիտնականի ստորագրությամբ, նրա ձեռքով արված հավելումներով և ուղղումներով, գրվել են 1950-ական թվականների սկզբին և հասցեագրված են Էյնշտեյնի գործընկերներ Դավիթ Բոմին և Մաքս Բոռնին:
Երուսաղեմի Winners աճուրդային տունը հույս ուներ դրանց դիմաց ստանալ 33 հազարից մինչև 49 հազար դոլար, բայց Էյնշտեյնի՝ միայն Բոմին հղած նամակի համար անունը չհայտնած գնորդը 84 հազար դոլար է վճարել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: