Կոսմետիկա արտադրղ շատ ընկերություններ նյարդայնանալու առիթ ունեն. Քիմ Քարդաշյանը սկսել է արտադրել սեփական ապրանքանիշի կոսմետիկա, որը վաճառքում կհայտնվի այսօրվանից՝ Kkwbeauty կայքում։
Kkwbeauty ապրանքանիշի կոսմետիկան դեմքի կոնտուրինգի համար նախատեսված չորս հավաքածու է՝ բաց, միջին, մուգ և սև մաշկի համար։ Դրանցից յուրաքնչյուրում երկու երանգով մատիտներ են, երկու հայլայթերներ՝ անփայլ և փայլով։
Արդեն իսկ այս պահից կարելի է գրանցվել կայքում, իսկ երբ այն սկսի աշխատել, ձեր մասին չեն մոռանա։ Kkwbeauty.com կայքում կարելի է սովորել, թե ինչպես վիզուալ նեղացնել այտերը, փոքրացնել քիթը, որտեղ ճիշտ շեշտել բաց երանգների միջոցով, որ հատվածներն է ավելի ճիշտ մգացնել և այլն։ Քիմն ու իր դիմահարդարն արդեն պատրաստել են պարզ վիդեոդասեր։
Ի դեպ, կոնտուրինգի համար նախատեսված միջոցների տուփն արժե 48 դոլար։