Թվերի մոգությունը. Ձեր հաջողության թվանշանները
Advertisement 1000 x 90

Թվերի մոգությունը. Ձեր հաջողության թվանշանները

Թվագուշակության մեջ գոյություն ունեն որոշակի թվեր և թվերի համակցություններ, որոնց օգնությամբ կարելի է սեփական կյանք գրավել ցանկալին, արագացնել պրոցեսները և նույնիսկ կառավարել ժամանակը:
Ինչպիսի մոգական թվերն են գրավում հաջողությունը:

Որպեսզի օգտագործեք թվերի մոգությունը Ձեր նպատակներ համար, անհրաժեշտ է իմանալ դրանց հատկությունները:

1. Եթե Դուք ցանկանում եք ինչ-որ բան ավելացնել, օրինակ՝ եկամուտները կամ երկրպագուների քանակը, ապա Ձեր երջանիկ թվերը կլինեն 1-ը և 7-ը: 1-ը էներգիա է և նպատակ, 7-ը խորհրդավոր գործողություն է: Իրար հետ այդ թվերը հավասարվում են  8-ի` անվերջության թվանշանի: Ինչպե՞ս օգտագործել այդ թվերի մոգությունը պրակտիկայում: Շատ պարզ: Օրինակ, հաշվելով, ձեռք տալով կամ ստանալով գումար, կրկնեք Ձեզ համար. «7 գումարած 1»:

2. Եթե Դուք ցանկանում եք, որ ամեն տեղ և ամեն ինչում Ձեր բախտը բերի, ապա կրկնեք 21 թիվը: Բարձրաձայն արտասանեք կամ մտածեք դրա մասին, երբ Ձեզ պետք է շտապ հաջողություն գրավել:

3. Եթե Դուք ինչ-որ բան չեք հասցնում անել և ցանկանում եք, որպեսզի ժամանակն ավելի երկար ձգվի, Ձեզ կօգնի 91 թիվը: 1-ը սկիզբն է, իսկ 9-ը` վերջը:

Այսպիսով, Դուք դանդաղեցնում եք Ձեզ համար ժամանակը, քանի որ այս թվերն ընդգրկում են ամբողջ ժամանակային ցիկլը:

4. Եթե Դուք ցանկանում եք կանգնեցնել ժամանակը, օրինակ, այն բանի համար, որպեսզի հետաձգեք անցանկալի հանդիպումը, կրկնեք Ձեզ համար 4 թիվը: 4-ն ընդունակ է դանդաղեցնել գործողությունը, կանգնեցնել պրոցեսը:

5. Եթե Դուք, հակառակը, ցանկանում եք արագացնել ժամանակը կամ ինչ-որ գործընթաց, կրկնեք Ձեզ համար 20 թիվը: Երկուսը բազմացում է, իսկ 0-ն` բոլոր դժվարությունների հակազդեցությունը:

6. Եթե Դուք սկսում եք ինչ-որ կարևոր գործ և ցանկանում եք ստանալ վերին ուժերի աջակցությունը, ապա կրկնեք 40 թիվը: Այդ թիվը կօգնի Ձեզ ի կատար ածել Ձեր մտածածը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը