«Յուրաքանչյուր նոր աշխատանքիս լուրջ եմ վերաբերվում». երգչուհի Իջինը նոր տեսահոլովակ է նկարահանել. blognews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Յուրաքանչյուր նոր աշխատանքիս լուրջ եմ վերաբերվում». երգչուհի Իջինը նոր տեսահոլովակ է նկարահանել. blognews.am

Օրեր առաջ Արտեմ Վալտերի հետ համատեղ երգի հիման վրա երգչուհի Իջինը նկարահանել է տեսահոլովակ,  որի մանրամասներն առաջինը վստահ էլ է BlogNews.am-ին:

«вдыхай мои воздух». այսպես է կոչվում Իջինի նոր երգը, որը փոփ ժանրում է և ինչպես երգչուհին է վստահեցնում` կրկներգի ժամանակ բոլոր կսկսեն պարել. «Երաժշտության հեղինակը ես եմ, երգի պրոդյուսերությամբ զբաղվել է Արտեմ Վալտերը, ում հետ ի դեպ մի քանի համագործակցություն ունենք: Ես միշտ գրում եմ իմ զգացմունքներից, հույզերից ելնելով, և յուրաքանչյուր երգի մեջ կա իմ կյանքի մի դրվագը, իմ մի մասնիկը: Ես կարծում եմ այս երգում իմ և Արտեմի մոտ բավականին հաջող կոմերցիոն երգ է ստեցծվել, բայց միևնույն ժամանակ այն բավականին էմոցիոնալ է:  Շուտով դուրս կգա իմ և Արտեմի  համատեղ հայկական  երգը»:

«Այս տեսահոլովակում ես ավելի ներկայանում եմ դերասականան իմ խաղով և ինձ համար պատասխատվություն կար լավ ներկայանալու, քանի որ ես պրոֆեսիոնալ դերասանուհի չեմ: Պետք է կարողանաի էմոցիոնալ խաղալ և հուսով եմ` ինձ մոտ դա ստացվեց: Ըստ տեսահոլովակի գաղափարի, սերը հիվանդություն է և որը պետք է բուժել: Չկա զգացմունք և չկա խնդիր, որի դեմ իհարկե պետք է պայքարել: Ինչպիսի հանգուցալուծում կունենա նրանց սերը, կտեսնեք տեսահոլովակը պրեմիերայի ժամանակ: Միայն կարող եմ ասել, որ բավականին հետաքրքիր է ստացվել»:

Երգչուհին պատմում է, որ տեսահոլովակի հերոսին բավականին երկար են փնտրել. «Ունեինք արդեն հատուկ ընտրված կերպար, դրա համար բավականին երկար ժամանակ պահանջվեց գլխավոր հերոսին գտնելու համար: Պետք էր ճիշտ դերասան` մեզ համապատասխան արտաքնային տվյալներով: Ես ուրախ եմ, որ կարողացանք գտնել Գամզադին, նա պրոֆեսիոնալ դերասան է, ես հույս ունեմ որ շատ աղջիկներ նրան կսիրեն»:

Իջինը նաև նշում է, որ նոր աշխատանում իր երկրպագուները լրիվ այլ ոճում կտեսնեն նրան. «Ես իմ յուրքանչյուր երգի ընտրությանը բավականին լուրջ եմ վերբերվում, ես գրում եմ բավականին շատ երգեր, բայց դրանցից  միայն մեկն է արժանանում տեսահոլովակի: Այս անգամ երկար էի մտածում` որը ընտրեմ, քանի որ ես լրիվ փոխել եմ իմ երաժշտական ուղղվածությունը»:

Ամբողջությամբ՝ blognews.am