Life.panorama.am-ի հետ զրույցում Ջուսը նշեց, որ ամուսինը ուշացած է եկել և միայն մեկ րոպե մասնակցել դատական նիստին.
«Նա ներս մտավ ու շատ զայրացած ասաց՝ «Ես համաձայն եմ, մնացածը դու գիտես», որից հետո հեռացավ դահլիճից»,- նշեց Ջուսը՝ հայտնելով, որ մանրամասներին կարող ենք տեղեկանալ իր փաստաբանից:
Կապ հաստատելով երգչուհու փաստաբանի՝ Սերգեյ Ադիբեկյանի հետ, նա հայտնեց, որ վճիռը կկայանա հունիսի 26-ին.
«Վահագնը դատարան է եկել, երբ արդեն նիստը սկսված էր, նա եկավ մեկ վայրկյանով և կրկին առանց անձը հաստատող փաստաթղթի, ինչն էլ պատճառ դարձավ, որ դատարանը որոշում կայացրեց գործը քննել պատասխանող կողմի բացակայությամբ, որից հետո նշանակվեց վճռի հրապարակման օրը՝ հունիսի 26-ին, ժամը՝ 15:30-ին: Իհարկե, նախնական եզրակացություն չեմ ուզում անել վճռի կայացման վերաբերյալ, այդ օրը պարզ կդառնա՝ մեր հայցը բավարարվում է, թե ոչ, թեև մերժման հիմքերը բացակայում են: Վճռից հետո դատարանը յուրաքանչյուր կողմին տալիս է մեկ ամիս ժամանակ, եթե այդ ընթացքում կողմերից և ոչ մեկը չի բողոքարկում դատական ակտը, ապա այն մտնում է օրինական ուժի մեջ»,- մանրամասնեց փաստաբանը: