Ամալ Քլունին եզակի հարցազրույց է տվել, որի ընթացքում պատմել է իր ներկայիս պաշտպանյալի՝ 23-ամյա Նադյա Մուրադի մասին, և խոստովանել է, որ Ջորջը վախենում է, թե իրավաբանական գործունեությունը կարող է վտանգավոր լինել Ամալի համար:
Դերասանի կինը Նադյա Մուրադ Բասի Թահայի փաստաբանն է, որը մի քանի ամիս եղել է ԴԱԻՇ-ի ահաբեկիչների ստրկուհին, իսկ հիմա նշանակվել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: Նադյան 3 ամիս անցկացրել է ստրկության մեջ։ Նրան 2014 թվականի օգոստոսին հայրենի իրաքյան գյուղից, որը գտնվում է Սինջարից ոչ հեռու, տեղափոխել են Մոսուլ, որտեղ բազմիցս ենթարկվել է խմբակային բռնաբարության։ Հայտնի է նաև, որ նրան մի քանի անգամ վերավաճառել են։
«Եվրախորհրդարանը, ԵԽԽՎ-ն, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարություններն ընդունել են, որ Իրաքում եզդիների դեմ ցեղասպանություն է իրագործվում: Ինչո՞ւ այն չի հետապնդվում Հաագայի միջազգային քրեական դատարանի կողմից: Վերջերս ես այս հարցը քննարկում էի ամուսնուս հետ: Իհարկե, մենք գիտակցում ենք ռսիկը»,- ասել է դերասանի 38-ամյա կինը:
Ամալը հավելել է, որ Ջորջն իրեն աջակցել է. «Ջորջը նույնպես խոսեց Նադյայի հետ: Նա ամեն ինչ հասկացավ»,- ասել է Ամալը: Այս մասին հայտնում է etonline.com-ը: