Արծիվը վայրասլաց թռել է կանադացի ձկնորսի նավակի վրա և ձուկ գողացել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Արծիվը վայրասլաց թռել է կանադացի ձկնորսի նավակի վրա և ձուկ գողացել

Facebook­-ի օգտատեր Էշթոն Ֆիլիպսը հրապարակել է տեսագրություն, որտեղ արծիվը վայրասլաց թռչում է իր նավակի վրա և ձուկ գողանում:Դա տեղի է ունեցել Կանադայի Վանկուվեր քաղաքի մերձակայքում:

Տեսահոլովակի հեղինակի խոսքով՝ թռչունը հայտնվել էր անսպասելիորեն: Ֆիլիպսի տեսանյութն արդեն դիտել է ավելի քան մեկ միլիոն մարդ, կարծիքներ են հայտնել ավելի քան 28 հազարը: Հեղինակն ինքը նշել է, որ նման արձագանք չէր սպասում:

«Այն բոլորին շատ, շատ դուր է եկել»,­- նշել է նա: