Կրթության տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյանը կասկածվում է կեղծ փաստաթղթեր ձևակերպելու մեջ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳՆկրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը:
«Շենգավիթ համայնքի քննչական բաժնի աշխատակիցները շաբաթ օրն ինձ հրավիրեցին տեսչություն, որպեսզի ստուգեն Սամսոն Սահակյանի սեղանի դարակի պարունակությունը, ինչ-որ արտառոց բաներ չհայտնաբերեցին: Դրանից հետո Սամսոնին որպես կասկածյալ տեղափոխեցին քննչական բաժին, սակայն բաց թողեցին: Դրանից հետո տեղի ունեցած գործընթացներին ես բացարձակապես տեղյակ չեմ»,- ասաց նա:
Կարապետյանի խոսքով` Սամսոն Սահակյանը չի պատասխանում հեռախոսազանգերին, երեխաներն էլ ասում են, որ տեղեկություններ չունեն նրա մասին: Նա նաև նշեց, որ Սահակյանը երկուշաբթի օրվանից իր հաշվին արձակուրդ է ձևակերպել: