Կոնֆեդերացիաների գավաթ. Ոչ-ոքի Գերմանիա-Չիլի խաղում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կոնֆեդերացիաների գավաթ. Ոչ-ոքի Գերմանիա-Չիլի խաղում

Կոնֆեդերացիաների 2017թ. գավաթի խաղարկության 2-րդ տուրում Գերմանիայի հավաքականը «Կազան Արենա» ստադիոնում ուժերը չափեց Չիլիի ընտրանու հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը փոխանակվեցին մեկական գնդակով: Խաղի հաշիվը 6-րդ րոպեին բացեց Ալեքսիս Սանչեսը, իսկ պատասխան գնդակը 42-րդ րոպեին խփեց Լարս Շտինդլը:

Այսօրվա հանդիպումներից հետո Չիլին և Գերմանիան ունեն 4, իսկ Ավստրալիան և Կամերունը՝ 1 միավոր:

Մրցաշարի երրորդ տուրում Գերմանիան կհանդիպի Կամերունին, իսկ Չիլին ուժերը կչափի Ավստրալիայի հետ:

Գերմանիա-Չիլի՝ 1:1

Գոլերը՝ Շտինդլ (42) – Սանչես (6)

 

armsport.am