Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում տղամարդկանց 105 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը երկամարտի 365 կգ արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի է արժանացել հրում վարժությունում (205 կգ):
Հայ ծանրորդը պոկում վարժությունում 6-րդն է (160 կգ):
Աշխարհի առաջնության չեմպիոն է դարձել իրանցի Ռեյզա Բեյրալվանդը (երկամարտ` 369 կգ):
Վաղը` առաջնության վերջին օրը, հանդես կգան Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ քաշային կարգ) և Արփինե Դալալյանը (+90):
armsport.am