«Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը հանդիպել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի իրանցի նմանակին՝ Ռեզա Պարաստեշին:
Քուվեյթում հարցազրույց տալու ժամանակ լրագրողն Իկեր Կասիլյասին հարցրել է Մեսսիի մասին:
Երբ իսպանացի դարպասապահը սկսել է խոսել արգենտինացու մասին, թիկունքից նրան է մոտեցել Պարաստեշը: Շրջվելով՝ Կասիլիասը տեսել է «Մեսսիին» և միանգամից հարցրել «Ողջույն Լեո, ինչպե՞ս են գործերդ»:
Այնուհետև, Կասիլյասը հասկացել է, որ իրական Մեսսիի հետ չի զրուցում, քանի որ նրա կրկնօրինակը չի կարողանում խոսել ո՛չ իսպաներեն, ո՛չ՝ անգլերեն:
Հիշեցնենք՝ Պարաստեշը հատնի է դարձել Իրանում մի քանի ամիս առաջ, երբ հոր պնդմամբ իր լուսանկարներից մեկն ուղարկել է տեղի մարզական կայքերից մեկին:
Աղբյուրը՝ armsport.am