Շնաձկները 3 ժամում հարձակվել են 3 հանգստացողի վրա (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Շնաձկները 3 ժամում հարձակվել են 3 հանգստացողի վրա

Նյու Սմիրնա Բիչ քաղաքում (Ֆլորիդա նահանգ, ԱՄՆ) լողափին սեպտեմբերի 18-ին շնաձկները 3 ժամվա ընթացքում հարձակվել են 3 հանգստացողների վրա: Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը:

Բոլոր տուժածները, այդ թվում՝ 16-ամյա երիտասարդը, զբաղվելիս են եղել սերֆինգով: 36 և 43 տարեկան 2 տղամարդիկ լուրջ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ երիտասարդն աննշան վնասվածքներ է ստացել և հոսպիտալացման կարիք չի ունեցել:

Girl (8-10) facing Great white shark, fin breaking surface of sea

Տեղի ունեցածից հետո փրկարարները քաղաքային լողափին հանգստացողներին խորհուրդ են տվել զգույշ լինել: NBC News-ը նշում է, որ հանգստի այդ գոտին անվանում են «շնաձկների հարձակման համաշխարհային մայրաքաղաք»:



Նման նյութեր