ՀՀ ոստիկանությունն այս տարի փոստային ծառայությունների համար «Հայփոստին» կվճարի 350 մլն 728 հազար 300 դրամ։
Այս գումարի առյուծի բաժինը, ըստ ամենայնի, Ճանապարհային ոստիկանությանն է պատկանում։ Երթևեկության կանոնների խախտման դեպքերում կազմվող վարչական ակտերի թիվը տարեկան գերազանցում է 500 հազարը։ Այս ակտերը հասցեատերերին ուղարկվում են փոստով և, բնական է, որ փոստային ծառայության գումարն էլ պետք է այդքան հսկայական լինի։
Հիշեցնենք, որ այս տարի փետրվարին կառավարությունը հաստատեց ՃՈ նոր հայեցակարգը, որով նախատեսվում է նաև համակարգային փոփոխություններ իրականացնել և կրճատել քաղաքացիների ծանուցումների համար ծախսվող գումարները։