Արկտիկան ռեկորդային արագությամբ սառույց է կորցնում
Advertisement 1000 x 90

Արկտիկան ռեկորդային արագությամբ սառույց է կորցնում

Գիտնականների միջազգային խումբը գրանցել է Արկտիկայում սառցաշերտի կորստի տեմպի ռեկորդ։ Անցած տարի արկտիկական սառցադաշտերի ընդհանուր մակերեսը կրճատվել է՝ հասնելով 4.5 մլն քառակուսի կմ-ի։

1979 թվականին դիտարկումների մեկնարկի պահին Արկտիկայում սառցադաշտերի միջին մակերեսը ամռանը կազմել է 7.5 մլն քառակուսի կմ։ Վերջին 30 տարիներին դիտվել է այդ շրջաններում սառցածածկույթի մշտական կորուստ։

Հետազոտողները տեղի ունեցողը համարում են տեմպ հավաքող գլոբալ տաքացման հետևանք։ Այսպիսով՝ 2015-ի հոկտեմբերից յուրաքանչյուր ամիս նշանավորվել է որպես ամենաշոգը դիտարկումների պատմության մեջ։ Ավելին՝ գիտնականները գրանցել են հանածո վառելիքի արտանետումների մասշտաբների մեծացում։

Գիտնականները կանխատեսում են, որ Արկտիկան առաջիկա 10 տարում կկորցնի իր սառցադաշտերի ևս առնվազն կեսը, եթե համաշխարհային տերությունները չձեռնարկեն իրական քայլեր այդ միտումը փոխելու համար։ Այս մասին գրում է The Guardian-ը։



Նման նյութեր