Միացյալ Նահանգների գործող նախագահի առաջին կինը՝ ազգությամբ չեխ Իվանա Թրամփը (օրիորդական ազգանունը՝ Զելնիչկովա), այլևս չի պլանավորում զբաղեցնել Չեխիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը: Այդ մասին հունիսի 23-ին հայտնել է Պրահայի Lidove noviny թերթը՝ վկայակոչելով Չեխիայի ղեկավար Միլոշ Զեմանին:
Իվանա Թրամփը, որը նախկին ամուսնու՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց հետո ակտիվորեն ձգտում էր ԱՄՆի դեսպան նշանակակվել Չեխիայում և ապահովել էր Միլոշ Զեմանի աջակցությունը, իր հրաժարվելու մասին հունիսի 21-ին տեղեկացրել է Պրաժսկի գրադում կայացած հանդիպման ընթացքում:
«Ես պարզապես գազազած էի»,- թերթը մեջբերում է Չեխիայի նախագահի խոսքը:
«Միլոշ Զեմանը Իվանա Թրամփին ասել է, որ նա «վախկոտաբար հեռանում է այն պատասխանատվությունից», որը պետք է ունենար այն երկրի հանդեպ, որտեղից նա սերվել է: Պրաժսկի գրադը ձեռնպահ է մնում Զեմանի և Թրամփի հանդիպման առնչությամբ մեկնաբանություններից: Չեխիայի ղեկավարի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկը հանդիպումը որակել է «կարճատև և ավելի վաղ չպլանավորված»:
ԱՄՆի նախագահի՝ անցյալ տարի կայացած ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո Իվանա Թրամփը Միլոշ Զեմանին հեռախոսով հայտնել էր Չեխիայում Միացյալ Նահանգների դեսպանությունը ղեկավարելու իր ցանկության մասին:
Պրաժսկի գրադի տերը նրա թեկնածությանը լիակատար աջակցություն էր հայտնել Դոնալդ Թրամփի հետ դրան հաջորդած հեռախոսազրույցի ընթացքում: Դոնալդ Թրամփն Իվանա Զելնիչկովայի հետ ամուսնացել է 1977 թվականին: Նրանք երեք զավակ են ունեցել, իսկ 1992 թվականին նրանք հայտնել են ամուսնալուծվելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: