
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը բաժանվել է 21-ամյա դերասանուհի Բրունա Մարկեզինիի հետ, որը նրա հարսնացուն էր, հայտնում է «UOL»-ը:
Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Նեյմարը Մարկեզինիին առաջարկել է ամուսնանալ իր հետ և մերժվել է:
Բրազիլուհին չի ցանկացել շտապել, իսկ Նեյմարը` սպասել: Արդյունքում, զույգը որոշել է բաժանվել.
«Սա վերջին անգամն է, որ ես խոսում եմ իմ անձնական կյանքի մասին, քանի որ դա ինձ ամենևին դուր չի գալիս: Մենք իսկապես բաժանվել ենք: Սա երկկողմանի որոշում է եղել: Ես հիանում եմ այդ աղջկանով: Հուսով եմ` նա երջանիկ կլինի, մենք բաժանվել ենք` որպես բարի ընկերներ»,- ասել է Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը:
armsport.am