Չինական Weibo սոցցանցի աստղ, Ալյասկայի մալամուտ ցեղատեսակի Կոկո մականունով շունը տիրոջից վերջին մոդելի ութ iPhone սմարթֆոն է նվեր ստացել։ Այս մասին գրում է The Daily Mail-ը՝ նշելով, որ շան տերը Վան Սիկոնգն է՝ «մայրցամաքային Չինաստանի անշարժ գույքի ոլորտի արքայի» որդին։
Նվերներով Կոկոյի լուսանկարը հայտնվել էր սոցցանցում iPhone 7-ի վաճառքի առաջին օրը՝ հավաքելով հազարավոր լայքեր ու մեկնաբանություններ։ Ոչ բոլոր մեկնաբանություններն են դրական եղել. ոմանք գանգատվել են, որ շնից վատ են ապրում։