Ֆրանսիայի առաջին տիկինը կարճ կիսաշրջազգեստով հեծանիվ է վարել. wnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ֆրանսիայի առաջին տիկինը կարճ կիսաշրջազգեստով հեծանիվ է վարել. wnews.am

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը փորձում է իր անձի հանդեպ մամուլի ուշադրությունը սևեռել և հետ չմնալ ԱՄՆ նախագահ Մելանիա Թրամփից։ Օրերս նա մինի կիսաշրջազգեստով հեծանիվ է վարել։

Հեծանվային շրջագայությանն առաջին տիկինը ցուցադրել է միանգամից երկու նորաձև թրենդ. կարճ ջինսե կիսաշրջազգեստ և էկո-տրանսպորտ, որը չի աղտոտում շրջակա միջավայրը։

Բրիջիտ Մակրոնը հագել է նաև ճերմակ վերնաշապիկ, իսկ կերպարն ամբողջացրել է հարմարավետ կոշիկներով և արևապաշտպան ակնոցով։ Իհարկե, առաջին տիկնոջ կերպարը ոչ բոլորին է դուր եկել, բայց չէ որ նա հենց դրանով է առաջինը, որ հնարավորություն ունի իրեն թույլ տալ նման համարձակ կերպարներ։

wnews.am