Պաուլո Մալդինիի որդին Միլանի Մ16 թիմի կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն
Advertisement 1000 x 90

Պաուլո Մալդինիի որդին Միլանի Մ16 թիմի կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն

Կիսապաշտպան Դանիել Մալդինին, որը «Միլանի» և Իտալիայի հավաքականի լեգենդար պաշտպան Պաուլո Մալդինիի որդին է, միլանյան թիմի կազմում հաղթել է Իտալիայի մինչև 16 տարեկանների առաջնությունում:

Հունիսի 23-ին 15-ամյա ֆուտբոլիստը «Միլանի» Մ16 տարեկանների թիմի հետ 5:2 հաշվով հաղթել է «Ռոմայի» իր հասակակիցներին և դարձել պատանեկան առաջնության չեմպիոն:

Այս կերպ, Մալդինիների արդեն երրորդ սերունդն է «Միլանի» հետ դառնում երկրի չեմպիոն:

Հիշեցնենք` Չեզարե Մալդինին` Պաուլոյի հայրը, «Միլանի» հետ հաղթել է Իտալիայի 4 առաջնություններում 1955-ից 1962 թվականներին:

Նշենք` Պաուլոյի մյուս որդին` 21-ամյա Քրիստիան Մալդինին նույնպես ֆուտբոլիստ է և հանդես է գալիս իտալական 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Պրո Սեստո» ակումբում: