Սինգապուրցին բրնձով հավի արգանակի բաղադրատոմսը վաճառում է 1.4 միլիոն դոլարով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սինգապուրցին բրնձով հավի արգանակի բաղադրատոմսը վաճառում է 1.4 միլիոն դոլարով

Channel News Asia հեռուստաալիքի փոխանցմամբ՝ սինգապուրցի խոհարար Չան Խուն Մենը, որը երկու ամիս առաջ արժանացել է Michelin աստղին՝ տեղական ավանդական լավագույն ուտեստի (հավ բրնձով) համար, վաճառքի է հանել իր արգանակի բաղադրատոմսը:

Նա իր այդ ստեղծագործությունը գնահատել է 1.4 միլիոն դոլար, մինչդեռ դրանով նրա պատրաստած ուտեստը ուղիղ 2 միլիոն անգամ ավելի էժան է: Չանը ցանկություն է հայտնել Սինգապուրից դուրս ստեղծել ճաշարանների ցանց:

4337098

Նա խոստովանել է, որ այդ թեմայի շուրջ վարել է մի շարք բանակցություններ, սակայն դրանք բոլորն էլ եղել են անհաջող, քանի որ բիզնեսի գծով պոտենցիալ գործընկերները չեն երաշխավորել ուտեստի որակի ու թարմության պահպանումը:


Նման նյութեր