Բարսելոնան շնորհավորել է Մեսսիին ծննդյան 30-ամյակի առթիվ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Բարսելոնան շնորհավորել է Մեսսիին ծննդյան 30-ամյակի առթիվ

«Բարսելոնան» շնորհավորել է իր թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին ծննդյան օրվա առթիվ:

Այսօր` հունիսի 24-ին, Մեսսին դառնում է 30 տարեկան.

«Ծնունդդ շնորհավոր, Լեո: Այսօր նա դարձավ 30 տարեկան»,- ասվում է ակումբի մամուլի քարտուղարության` «Թվիթերում» կատարած գրառման մեջ:

Հիշեցնենք` Մեսսին 2004 թվականին է իր նորամուտը նշել «Բարսելոնայի» կազմում պաշտոնական խաղերում, երբ 17 տարեկան էր: Այդ ժամանակից ի վեր նա իր թիմի հետ 8 անգամ նվաճել է Իսպանիայի չեմպիոնությունը, 5 անգամ երկրի Գավաթը և 6 անգամ` Սուպերգավաթը:

Միջազգային մրցահարթակում Մեսսին կատալոնացիների հետ 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 3-ական անգամ` ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում և աշխարհի ակումբային առաջնությունում:

Իսպանական թիմում հանդես գալու օրոք հարձակվողը 5 անգամ արժանացել է «Ոսկե գնդակին»: