Ինչպես է անցել Անահիտ Սիմոնյանի 30–ամյակի օրը. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես է անցել Անահիտ Սիմոնյանի 30–ամյակի օրը. life.tert.am

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը չի ցանկացել մեծ շուքով 30-ամյակը նշել։ Թեպետ երգչուհին երեկույթ չէր կազմակերպել, նա զերծ չի մնացել աղմկոտ միջավայրից։ Նա Հայկոյի ու ընկերների` Լիլիթ և Ալեքսանդր Բաբասյանների հետ հրավիրված էր Անաստասիա Բրուխտի տեսահոլովակի շնորհանդեսին։ Ներկաները շնորհավորեցին երգչուհուն և միասին տոնեցին տարեդարձը։ Անաստասիան էլ երգ նվիրեց Անահիտին։

Tert.am Life–ի հետ զրույցում Հայկոն և Լիլիթ Բաբասյանը շնորհավերոցին Անահիտին և խոսեցին նրա մարդկային տեսակի մասին։

Հայկո

Անահիտը շատ ազնիվ,  մարդկային բարձր հատկանիշներով օժտված անձնավորություն է. շատ լավ կին է, ընկեր ու շատ լավ մայր։ Աշխատասեր է ու պրոֆեսիոնալ։ Ուզում եմ երջանիկ լինի։ Միշտ պատրաստ եմ իր կողքին լինել և դրական մթնոլորտ ստեղծել։ Նրան մաղթում եմ հաջողություն աշխատանքում։ Նա այս տարի մեկնելու է Ֆրանասիա վերապատրաստման։ Շատ եմ ուզում նորաձևության ոլորտում նա բարձունքների հասնի։

Անահիտը միշտ տխրում է իր տարեդարձի օրը։ Ես այսօր իմ ներկայությամբ, իմ խոսքերով այնպես եմ արել, որ չտխրի։ Նրան արդեն նվիրել եմ իր ծննդյան նվերը, բայց չեմ ուզում ասել, թե ինչ։ Հատուկ այդպիսի անակնկալ չեմ արել, քանի որ ինձ մոտ այդքան էլ լավ չեն ստացվում անակնկալները։ Անահիտն անակնկալ անելուց այնքան լավ է, որ միշտ զարմացրել է ինձ։ Չեմ կարծում` իր նման ես էլ կկարողանամ զարմացնել։

Լիլիթ Բաբասյան

Անահիտը շատ բարի անձնավորություն է։ 4 տարի առաջ ինքս ինձ խոսք էի տվել, որ կյանքում ոչ մի աղջկա հետ ընկերություն չեմ անի։ Նա փոքր ժամանակահատվածում ինձ ցույց տվեց, որ ես սխալ եմ։ Մենք շատ նման ենք իրար. նույն կերպ ենք մտածում ու ընդհանուր շատ նման գծեր ունենք։ Անահիտը մեծ դրական աուռա ունի, որն ինձ դուր է եկել։ Նա շատ հավատարիմ մարդ է, որին միշտ կարող ես վստահել։ Կարող ես իրեն չասել` դու վատ ես, թե լավ։ Նա շատ ճիշտ զգում է։ Մի անգամ ինձ հետ դեպք էր պատահել, ես շատ վատ էի զգում ինձ։ Ոչ ոքի չէի ասել այդ մասին, միայն նա նկատեց իմ տխրությունը և ամեն ինչ անում էր, որ ուրախ լինեմ։ Նա այնպիսի ընկեր է, որը միշտ ճիշտ խորհուրդներ է տալիս և ասում է հենց ճշմարտությունը։ Ընկերները հենց այդպիսին են լինում։ Անահիտն ինձ համար ընկերուհուց էլ առավել է։ Նա ինձ համար քույր է։ Ուզում եմ մնա այնպիսին, ինչպիսին կա և այն մարդիկ, որոնք չեն ճանաչում իրեն, ավելորդ չխոսեն, քանի որ Անահիտն այլ անձնավորություն է։

Մի քանի ամիս է, ինչ ըկերություն ենք անում, բայց կարծես տարիներ լինի։ Երբ սկզբնական շրջանում նա ինձ ասում էր` գնանք այստեղ–այնտեղ չէի համաձայնում, բայց երբ բացահայտեցի իրեն, հասկացա իր մարդ տեսակը։