Հնդկաստանի հարավում կատաղած փիղն ավտոմեքենա և մոտոցիկլետներ է շուռ տվել. երջանիկ պատահականությամբ հաջողվել է խուսափել զոհերից, հաղորդում է Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել փառատոնի ժամանակ: Սաստիկ շոգը և բարձր ձայները «հունից հանել են» կենդանուն, իսկ տիրոջը չի հաջողվել զսպել նրան:
Փիղը վազել է դեպի մոտակայքում կայանած ավտոմեքենան և շուռ տվել այն, ինչից հետո ջարդուփշուր է արել մի քանի մոտոցիկլետ:
Հավաքված մարդկանց հաջողվել է փախչել, տուժածներ չկան: Հանդարտվելուց հետո փիղը գնացել է տիրոջ մոտ: