Սևանա լիճը Եվրոպայի ամենահիասքանչ վայրերից է. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Սևանա լիճը Եվրոպայի ամենահիասքանչ վայրերից է. armeniasputnik.am

Հայկական բնության հրաշքը կամ Սևանա լիճն ընգրկվել է Եվրոպայի 19 ամենացնցող ու մատչելի զբոսաշրջային վայրերի ցանկում, որը հրապարակվել է businessinsider կայքում։

Ցանկը կազմել էր Mastercard-ը՝ ցույց տալու համար Եվրոպայի քիչ հայտնի, բայց հասանելի ու հետաքրքիր վայրերը։

Հոդվածում նշվում է, որ չնայած երկրի գեղեցկությանը՝ Հայաստանում զբոսաշրջությունը բավականաչափ զարգացած չէ ու գներն էլ բավականին ցածր են։ «Երկիրը հայտնի է իր եկեղեցիներով։ Սևանավանքը տեսնելը պարտադիր ծրագրի մեջ է»,- համարում են հեղինակները։ Հոդվածում նշված է, որ ռեստորանում մեկ անձը կարող է ճաշել մոտ 10 եվրոյով, իսկ երեք աստղանի հյուրանոցում կամ էլ գեսթհաուզում մեկ անձի գիշերակացը 20 եվրոյից էլ քիչ արժե։

armeniasputnik.am