Քիմ Քարդաշյանի մայրը՝ 61-ամյա Քրիս Ջենները, Instagram-ում հրապարակած իր նոր լուսանկարի շնորհիվ ցանկացել է ցույց տալ, որ պահպանել է գեղեցկությունը և հիանալի կազմվածքը: Նա ցուցադրել է այն դիետիկ միջոցը, որի շնորհիվ դա իրեն հաջողվում է:
Սոցցանցի օգտատերերը, սակայն, չեն հավատացել Քրիս Ջեններին: Նրանք միաբերան պնդել են, որ լուսանկարը մշակել են «Photoshop» ծրագրի միջոցով:
Քրիս Ջենների էջը մի քանի րոպեում բազմաթիվ քննադատություններով է լցվել: Գրել են, որ լուսանկարն անհաջող է մոնտաժվել . Քրիսի աջ ձեռքն անբնական տեսք ունի, իսկ մաշկը շատ հարթ է . այդպիսի մաշկ նրա տարիքի կանայք պարզապես չեն ունենում:
Որոշ ժամանակ առաջ էլ քննադատության էին ենթարկվել Քարդաշյան քույրերը: Նրանց լուսանկարները դուր չէին եկել երկրպագուներին: Քիմին մեղադրել էին կոսմետիկ միջոցներով մաշկի գույնն անբնականորեն մգացնելու մեջ, իսկ Քայլիին՝ իրանը արհեստականորեն բարակացնելու: