«Վարդևան Գրիգորյանի որդու մահը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ»
Advertisement 1000 x 90

«Վարդևան Գրիգորյանի որդու մահը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ»

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարդևան Գրիգորյանի որդու` Արշակ Գրիգորյանի մահը չի տեղավորվում բանականության սահմաններում:

Այն կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:

Թիմակիցներով գտնվում ենք Գյումրիում և մեր զորակցությունը հայտնում մեր լավ ընկերոջը` Վարդևան Գրիգորյանին:

Քաղաքը ցնցված է տեղի ունեցածից: Արշակին գիտեին որպես հավասարակշռված, ընկերասեր ու պատասխանատու երիտասարդի:

Հոկտեմբերի 2-ի Գյումրու ընտրությունները գտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում, և այսօր տեղի ունեցած ողբերգությունը լի է անկանխատեսելի վտանգներով:
Իրավապահ մարմինները պարտավոր են ամենասեղմ ժամկետներում օբյեկտիվ քննություն իրականացնել, որպիսի բացահայտեն և հրապարակեն տեղի ունեցածը:

Մենք պահանջում ենք անաչառ, համակողմանի ու շուտափույթ բացահայտում, և անկախ շրջանառվող վարկածներից, անկախ լրատվականներում հայտնված տարատեսակ վերլուծությունների փաստում ենք, որ տեղի է ունեցել անդառնալին:

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Արշակ Գրիգորյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»:



Նման նյութեր