Հուլիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ճարտարապետ Արա Զարյանի և որմնանկարի վերականգնման մասնագետ Քրիստին Լամուղէի՝ «Հայկական եկեղեցիներում որմնանկարների պահպանումն ու վերականգնումը իտալական փորձառությամբ» խորագիրը կրող բանախոսություն։
Արա Զարյանը և Քրիստին Լամուղէն վեց տարի է, ինչ զբաղվում են հայկական եկեղեցիների որմնանկարների ուսումնասիրությամբ և իրականացնում են դրանց պահպանմանն ուղղված վերականգնողական աշխատանքներ:
– Մինչ օրս իրականացրել ենք ՀՀ Սյունիքի մարզի Որոտնավանք համալիրի Ս. Կարապետ եկեղեցու, Շիրակի մարզի Լմբատավանք Ս. Ստեփանոս նախավկա եկեղեցու, Արագածոտն մարզի Աշտարակի Կարմրավոր Ս. Աստվածածին և Արցախի Դադիվանք համալիրի Կաթողիկե եկեղեցում պահպանված որմնանկարների վերականգնումն ու ամրակայումը,-նշում է Արա Զարյանը: