Շոկոլադի տուփեր՝ հայերի կոտորածի մասին բացիկներով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Շոկոլադի տուփեր՝ հայերի կոտորածի մասին բացիկներով

Շոկոլադ արտադրող ֆրանսիական Chocolaterie d’Aiguebelle գործարանը, որը գործել է Լա-Տրապ վանքին կից, XIX դարի վերջին մտածել է այդ ժամանակվա համար եզակի մարքետինգային հնարք. սկսել է կոնֆետների տուփեր թողարկել տարբեր կոլեկցիոնային բացիկներով։

1898 թվականին Chocolaterie d’Aiguebelle-ն թողարկել է բացիկների հավաքածու՝ «Հայերի կոտորածը» անվանումով, որը պատմում էր 1895-96 թթ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների մասին։ Շարքը ներառել է 14 արյունոտ բացիկ և դրանցից յուրաքնաչյուրի մեկնաբանությունը։ Բացիկներում պատկերված են եղել թուրքերի կողմից հետապնդվող և ծովը նետվող հայերը, քրդերի կողմից հետապնդվող հայերը, ստրկության վաճառված հայերը։

rusarminfo.ru

hourmo.eu