Այդ առիթով Շանհայ էին ժամանել ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, ֆիլմի լիտվացիպրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասը և ԱՄՆ-ից ֆիլմի գործադիր պրոդյուսեր ԱդրինեՄիրզայանը: Հանդիսատեսի շարքերը համալրել էին ոչ միայն չինացիները, օտարազգիները, այլնաև ներկա էին Չինաստանում հայկական համայնքի անդամներ, մամուլի ներկայացուցիչներ,ինչպես նաև փառատոնի կազմակերպիչներն ու ներկայացուցիչները, ովքեր ի սկզբանե բարձր ենգնահատել և առանձնահատուկ կարևորություն են տվել ֆիլմին։
«Վերջին բնակիչը» շատ ջերմորեն ընդունվեց և բարձր գնահատանքի արժանացավ ոչ միայն չինհանդիսատեսի, այլ նաև մասնագիտական շրջանակների կողմից։ Ֆիլմի ավարտից հետո տեղիունեցավ հանդիսատեսի հանդիպում՝ ստեղծագործական խմբի ներկայացուցիչների հետ։ Հնչեցինտարաբնույթ հարցեր՝ թե՛ ֆիլմի պատմության և թե՛ առհասարակ հայկական կինոյի վերաբերյալ։ Չինացիների մեկնաբանությունները՝ «Վերջին բնակիչը» ֆիլմին, նրանց մոտեցումները արցախյան կոնֆլիկտին ու հայկական պատմությանը, որոնց արտահայտման շարժառիթը հանդիսացավ «Վերջին բնակիչը», նշանակալից դարձան ռեժիսորի համար։
«Զարմանալի է, որ չինացիներին հետաքրքրեց ղարաբաղյան կոնֆլիկտը, իսկ դրանից բխող՝ հետաքրքրեց նաև Արցախի ներկայիս դրությունը,- ասում է ֆիլմի ռեժիսորը և հավելում,- Արցախի ներկայիս իրավիճակի մասին հանգամանալից ներկայացնելուց հետո, նրանց կողմից հետաքրքրությունը կրկնապատկվեց՝ կապված արդեն ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հետ։ Սա մեզ ոգեշնչում է էլ ավելի հաստատուն քայլերով առաջ ընթանալ, ներկայացնել հայկական պատմությունն ու կինեմատոգրաֆիան միջազգային տարբեր հարթակներում՝ աշխարհի մասշտաբով»։
Ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանն էլ անդրադարձավ ֆիլմի անցած ուղուն,կարևորեց ֆիլմի՝ միջազգային ոլորտում ներկայացված լինելու, այդ թվում՝ «Ոսկե գլոբուս»ամենամյա մրցանակաբաշխությանը առաջադրվելու հանգամանքը: Նա կարևորեց տարբերկինոշուկաներում ներգրավվածությունը, նշելով Կաննի միջազգային կինոշուկայում ունեցածմասնակցությունը, որտեղ, արդյունավետ հանդիպումների արդյունքում, ֆիլմը համաշխարհայինդիստրիբյուրտոր ունեցավ։ «Շատ կարևոր է նաև, որ «Վերջին բնակիչը» ֆիլմը հասել է այննշաձողին, որ Շանհայի միջազգային առաջատար կինոփառատոնն ընդգրկել է ֆիլմն իր«Panorama» ծրագրում, դա մեծ պատիվ է թե՛ հայրենիքում գտնվող հայերի, թե՛ սփյուռքահայերիհամար»,- հավելեց ֆիլմի գործադիր պրոդյուսերը։
Ֆիլմի Լիտվացի պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասն էլ իր խոսքում կարևորեց ֆիլմիհամամարդկային ասելիքը․ «Ջիվան Ավետիսյանը աշխարհին պատմում է Արցախի, ղարաբաղյան հակամարտության մասին։ Մարդ, ով այդ կոնֆլիկտի ժամանակ ապրել է Ղարաբաղում և ունիներքին հիշողություններ, որոնք ավելի խորն ու համոզիչ են դարձրել ֆիլմի պատմությունը։ Եվշատ կարևոր է, որ ֆիլմն այժմ ապրում է, ինչի վառ ապացոյցն է նաև Շանհայի կինոփառատոնումընդգրկվածությունը, սա կրկին անգամ վստահություն է ներշնչում, որ համամարդկային ասելիքովճիշտ ներկայացված՝ փոքր պետության կոնֆլիկտը ընդունում և ընկալում են աշխարհի տարբերմասերում»,- ասում է պրոդյուսերը։ Նա մեծ հավատով է լցված դեպի հայ–ադրբեջանականկոնֆլիկտի լուծումը, դեպի խաղաղությունը․ «Մենք հավատում ենք, որ այս հակամարտությունը կլուծվի, հավատում ենք Ջիվանի լավատեսությանը, որը մեզ ուժ է տալիս լինել նրա կողքին և առաջ ընթանալ»,- հավելեց պրոդյուսերը։
Չինաստանի հայ համայնքի անդամների քննարկում–զրույցը՝ անձնակազմի անդամների հետ, շարունակվեց ավելի ջերմ մթնոլորտում, որն ազդարարեց նոր ընկերական անկեղծփոխհարաբերությունների սկիզբը։ Հայ համայնքի անդամները՝ ուսանողներ, գործարարներ, մեծոգևորությամբ և հպարտությամբ ընդունեցին ֆիլմը Չինաստանում։ «Ողջունելի է, որ աշխարհիտարբեր անկյուններում հայերին միավորում է արվեստը, մշակույթը, սեփական արմատներիվերագտնումն ու վերապրումը»,- անկեղծանում է Ջիվան Ավետիսյանը։
Շանհայի միջազգային՝ Ա կարգի այս կինոփառատոնը նոր ուղի բացեց «Վերջին բնակիչը» ֆիլմիփառատոնային արշավի համար․ մասնակցության առաջարկներ եղան նաև չինական Silk Road International Film Festival –ի, իտալական Salento International Film Festiva-ի և այլկինոփառատոնների կողմից, որոնց, առաջիկայում, ռեժիսորը պլանավորում է ներկայացնելֆիլմը։
«Վերջին բնակիչը» ֆիլմը հաղթական քայլերով առաջ է ընթանում՝ արժանապատիվներկայացնելու համար մեր երկիրը, մշակույթը, պատմությունն ու մեր ժողովրդին՝ միջազգայինառաջնակարգ կինոփառատոններում։ «Սա պայքար է, որն ունեցել է սկիզբ, և պետք է ամեն ջանքգործադրենք, չդադարենք աշխատել և գնանք մինչև վերջ։ Իհարկե, ցավում եմ, որ Շանհայիկինոփառատոնի մրցութային ծրագրում հայկական կինոն բացակայում էր, հաղթեցին լեհերը,ռուսները, պարսիկները, բայց սփոփող է այն հանգամանքը, որ մենք ներկա էինք այնտեղ, մեր՝«Վերջին բնակիչը» ֆիլմով, որը ցուցադրվեց, «Panorama» ոչ մրցութային ծրագրում»։
Fish eye Art Cultural Foundation