Համացանցում լուրեր են տարածվել, թե դերասան–ամուսիններ Սարգիս և Մանո Գրիգորյանները սպասում են իրենց երրորդ երեխային։ Նման քննարկումների տեղիք է տվել Մանոյի նոր լուսանկարը, որում նա, կարծես, փորիկով լինի։
Tert.am Life-ի հետ զրույցում Մանոն ասաց, որ նման բան չկա, պարզապես լուսանկարն է անհաջող ստացվել։ Անդրադառնալով շրջանառվող տեսակետին, թե Մանոն պարզապես չէր հրապարակի անհաջող լուսանկարը, հավանաբար, փորձում է թաքցնել հղիությունը, դերասանուհին արձագանքեց, որ ինքը մոդել չէ, որպեսզի ամեն տեղ իդեալական տեսք ունենա։. «Այդ դետալին նույնիսկ ուշադրություն չեմ դարձրել»,– ասաց դերասանուհին, որը մշտապես բաց է եղել լրատվամիջոցների համար և հավատացնում է`նման իրադարձությունը չի թաքցնի երկրպագուներից։
Երրորդ երեխան շատ սպասված է Սարգսի և Մանոյի ընտանիքում։ «Սարգիսը երազում է տղա ունենալու մասին։ Ես էլ եմ շատ ուզում տղա ունենալ, սակայն առայժմ նորություն չունենք»,– նկատեց նա։