Սոֆի Մխեյանը նորություն ունի. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Սոֆի Մխեյանը նորություն ունի. life.panorama.am

Երգչուհի Սոֆի Մխեյանն իր երկրպագուների համար անակնկալ ունի: Նա շուտով կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որի թիզերն արդեն իսկ հայտնվել են համացանցում: Երգչուհին սոցիալական էջերում իր հետևորդների հետ կիսվում է նոր աշխատանքի անոնսով, բայց և իրեն հատուկ կերպով փակագծեր չի բացում:

«Ուզում եմ, որպեսզի երկրպագուներիս համար նոր աշխատանքս անակնկալ լինի: Խոստանում եմ տեսահոլովակի պրեմիերայից հետո խոսել ու մանրամասներ հայտնել, իսկ մինչ այդ հանդիսատեսս կարող է հետևել իմ պաշտոնական էջերին»,- նշեց Սոֆի Մխեյանը` հավելելով, որ տեսահոլովակի պրեմիերան կկայանա մոտ օրերս:

Life.panorama.am-ի տեղեկություններով` առաջիկա օրերին երգչուհին տեսահոլովակից պարբերաբար նոր թիզեր կներկայացնի` այդպիսով ակնարկելով երկրպագուներին, թե ինչ անակնկալ է սպասվում նրանց: Ի դեպ` նկատելի է, որ վերջին շրջանում Սոֆի Մխեյանն իր ամեն մի նոր աշխատանքը ներկայացնելուց առաջ, որևէ տարբերակ է գտնում, այն ավելի հետաքրքիր ու անակնկալներով լի մատուցելու համար: Երգչուհին բազմիցս է խոստովանել, որ յուրաքանչյուր աշխատանքի մոտենում է մեծ բծախնդրությամբ ու այն հիշվող դարձնելու սկզբունքով: Սոֆի Մխեյանի երկրպագուները կարող են հետևել նրա սոցիալական էջերին ու նրա կազմակերպած անակնկալի մասնակիցը դառնալ: