Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հաղորդել է, որ նա կմասնակցի Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստությանը:
«Զրուցել եմ Պուտինի հետ, հետո նա ինձ զանգահարեց: Նա ցանկանում է, որ ինչ-որ բան անեմ ԱԱ-2018-ի համար: Պուտինի երկրպագուն եմ, այդ պատճառով ուրախ էի: Ամեն ինչ հնարավոր է:
Ինձ հետ արդեն խոսել են երկու ամիս առաջ, սակայն շատ կարևոր էր լինել Պուտինի կողքին և զրուցել նրա հետ»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է «Olé»-ն:
armsport.am