Հաքերային հարձակման պատճառով ներկայումս Կիևի մետրոյում ուղեվարձի համար բանկային քարտերով հնարավոր չէ վճարել, հայտնում է РИА Новости-ն:
Միաժամանակ Ուկրաինայի ազգային բանկը ևս իր հաճախորդներին և ֆինանսական սեկտորի այլ մասնակիցների տեղեկացրել է անհայտ վիրուսի կիրառմամբ արտաքին ուժեղ կիբերհարձակման մասին:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` անհայտ համացանցային հանցագործները արգելափակել են նաև Ուկրաինայի «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանի տեղեկատվական համակարգերը: Հաղոդրվել է, որ օդանավակայանի պաշտոնական կայքը և չվացուցակը չեն գործում:
vesti.ru